RUS | ENG   


ՄԵՐ ՄԱՍԻՆ

ԳԼԽԱՎՈՐ/ ՄԵՐ ՄԱՍԻՆ

Արտադրությունը հիմնադրվել է 1999թ.-ին: 2011 թ.-ին «Էսկուլապ» ՍՊԸ-ն վերակազմավորվեց՝ ըստ գործունեության տեսակների բաժանվելով երկու առանձին ընկերությունների՝ արտադրություն և մեծածախ/մանրածախ վաճառք:
Ներկայումս «ԷՍԿՈ-ՖԱՐՄ» ընկերության արտադրացանկում հաշվառվում է գրեթե 60 տեսակի ոչ ստերիլ արտադրանք` քսուքներ և նրբաքսուքներ, հեղուկներ, ոգեթուրմեր, յուղեր, փոշիներ, մաշկի խնամքի միջոցներ և այլն: «ԷՍԿՈ-ՖԱՐՄ» ապրանքանիշով արտադրանքը մեծ պահանջարկ ունի հայկական շուկայում: Այժմ որոշ արտադրատեսակներ գրանցվում են նաև Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի և Ուզբեկստանի շուկաներում:
Ընկերությունն ունի ավելի քան 87 վերապատրաստված աշխատակից, որոնց մեծամասնությունը երիտասարդ մասնագետներ են:
Ընկերությունում մշտապես իրականացվում են մասնագիտական կատարելագործման դասընթացներ և աշխատանքի գնահատում, որը հնարավորություն է տալիս ունենալ ժամանակակից, պրոֆեսիոնալ և բանիմաց աշխատակազմ:
«ԷՍԿՈ-ՖԱՐՄ» ընկերությունն իր կայուն դիրքն ունի դեղորայք արտադրող հայաստանյան ընկերությունների շարքում: Նպատակ ունենալով բնակչությանը ներկայացնել որակյալ, անվտանգ ու մատչելի դեղորայք՝ ընկերությունը դեղերի արտադրության մեջ օգտագործում է ոչ միայն եվրոպական երկրներից ներմուծվող, այլև տեղական բարձրորակ հումք:
Դեղորայքի արտադրության մեջ ընկերության օգտագործած տեղական հումքը հիմնականում Հայաստանում աճող դեղաբույսերն են, որոնցից ստացվում են ոգեթուրմեր:
Ընկերությունն արտադրում է նաև Հայաստանում առավել տարածված՝ պրոբիոտիկ «Նարինե» կաթնաթթվային բակտերիաների հիման վրա պատրաստված բուժիչ և կոսմետիկ միջոցներ: Կաթի վրա աճեցված կաթնաթթվային միկրոօրգանիզմների համանուն կուլտուրայի կենսագործունեության արգասիքները, օժտված լինելով բազում օգտակար հատկանիշներով, օգտարծվում են նրբաքսուքների, հեղուկ օճառների, շամպունների, լոսյոնների և այլ կոսմետիկ միջոցների կազմում

Esco Pharm-ը 2019 թվականին կրկին ստացել է GMP հավաստագիր

Ահա ևս մեկ բարձր գնահատական մեր գործունեությանը՝ ՀՀ Առողջապահության Նախարարության Պատշաճ արտադրական գործունեության GMP հավաստագիր, որը փաստում է արտադրողի համապատասխանությունը ՀՀ կառավարության 2010թ.-ի նոյեմբերի 25-ի համար 1603-N որոշմամբ հաստատված պատշաճ արտադրական գործունեության կանոններին։ Այս հավաստագիրը եվրոպական դեղարտադրության ամենաբարձր չափանիշն է, որը տեղական արտադրողներին թույլ է տալիս վստահորեն արտահանել իրենց արտադրանքը աշխարհի մի շարք երկրներ: