RUS | ENG   


Մենովազին

Գլխավոր / Նորություններ / Մենովազին

Մենովազին


2015-04-30

Նկարագրություն: Անգույն, թափանցիկ հեղուկ՝ մենթոլի հոտով: 
Բաղադրությունը 100 մլ-ում: Ակտիվ նյութ՝ ռացեմիկ մենթոլ 2.5գ, պրոկային հիդրոքլորիդ (նովոկային) 1.0գ, բենզոկային (անեսթեզին) 1.0գ: Օժանդակ նյութ՝ 70% էթիլ սպիրտ մինչև 100մլ: 
Դեղաբանական ազդեցությունը: Համակցված դեղ արտաքին կիրառման համար, ցուցաբերում է տեղային անզգայացնող ազդեցություն՝ մենթոլի, պրոկայինի ու բենզոկայինի պարունակության շնորհիվ: 
Ցուցումներ: Նևրալգիա, միալգիա, արթրալգիա, քոր եկող դերմատոզներ: 
Օգտագործման եղանակն ու դեղաչափը: Արտաքին կիրառում: Բուժման տևողությունը կախված է թերապևտիկ արդյունքից, սակայն չպետք է գերազանցի 3-4 շաբաթը: 
Հակացուցումներ: Դեղի բաղադրիչների հանդեպ զգայունություն, մաշկային ծածկույթների ամբողջականության խախտում, հղիություն, կրծքով կերակրման տարիք, մանկական հասակ: 
Կողմնակի ազդեցություններ: Հնարավոր են ալերգիկ ռեակցիաներ: Երկարատև օգտագործման ժամանակ հնարավոր է գլխապտույտ, ընդհանուր թուլություն, զարկերակային ճնշման անկում: Այդ դեպքում բուժումն ընդհատում են: 
Պահպանման պայմանները: Պահել 25°С ջերմաստիճանային պայմաններում, լույսից պաշտպանված և երեխաներին անհասանելի վայրում: 
Պիտանիության ժամկետը՝ 2 տարի: