ԱԴԱՄԱՆԴՅԱ ԿԱՆԱՉ սպիրտային լուծույթ 1% 10մլ
                           
                                                                Նկարագրություն: Թափանցիկ, մուգ կանաչ հեղուկ՝ բնորոշ հոտով: 
Դեղաբանական ազդեցությունը: Ակտիվ և արագ ազդող հականեխիչ է: Բակտերիասպան ազդեցություն ունի այնպիսի գրամդրական բակտերիաների հանդեպ, ինչպիսիք են ոսկեգույն ստաֆիլոկոկը, դիֆթերիայի ցուպիկը: Ունի որոշակի հակասնկային ազդեցություն: 
Ցուցումներ: Արտաքին կիրառություն՝ թարմ հետվիրահատական և հետվնասվածքային վերքերի ախտահանման համար, նաև որպես կանխարգելիչ միջոց՝ մաշկային հիվանդությունների ժամանակ հյուսվածների վարակումը կանխարգելելու նպատակով: 
Կիրառման եղանակն ու դեղաչափը: Նշանակվում է արտաքին կիրառման համար: Հեղուկը քսում են վնասված մակերեսին՝ ներառելով նաև շրջակա առողջ հյուսվածքները: Գործողությունը կրկնում են օրական 2-3 անգամ: 
Հակացուցումներ: Չի կարելի օգտագործել դեղի նկատմամբ զգայունության, առատ արյունահոսության, վարակված վերքերի ժամանակ: Դեղը չի կարելի քսել մաշկի խոնավացող հատվածներին: 
Հղիության և կրծքով կերակրման ժամանակ հարկավոր է օգտագործել բժշկի ցուցմամբ: 
Կողմնակի երևույթներ: Կարող է առաջանալ մաշկի գրգռվածություն, աչքի լորձաթաղանթին ընկնելիս՝ այրոց և արցունքահոսություն: Գերդոզավորման դեպքում կողմնակի երևույթներն ավելի արտահայտիչ են: Այդպիսի դեպքերում հարկավոր է մաշկի վրայից լվանալ դեղը: 
Պահպանման պայմաններ 25°С- ից ոչ բարձր ջերմաստիճանում լույսից պաշտպանված և  երեխաների համար անհասանելի վայրում
Պիտանելիության ժամկետը՝ 2 տարի:
                                                            
Ձեզ կարող է հետաքրքրել նաև `
 
                                
								
								
									
									 
                                
								
								
									
									 
                                
								
								
									
									 
                        
                         
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                            