ԱԼԲՈՒՑԻԴ փոշի 0,5գX10
Դեղաձև: Արտաքին օգտագործման դեղափոշի։ Նկարագրություն: Սպիտակ կամ դեղնավուն երանգով սպիտակ բյուրեղային փոշի։ Բաղադրություն: յուրաքանչյուր փաթեթիկ պարունակում է․ ակտիվ նյութ – 0,5 գ նատրիումի սուլֆացետամիդ, օժանդակ նյութեր չկան։ Դեղաբանական խումբը․ Հակամանրէային միջոց, սուլֆանիլամիդ։ Կիրառման ցուցումներ Տարբեր ծագման վարակված վերքեր։ Կիրառման եղանակ և դեղաչափում Կիրառվում է արտաքին՝ թանզիֆե անձեռոցիկի միջոցով մաշկի վնասված հատվածները մշակում են փոշիով։ Դեղափոշու քանակը կախված է ախտահարման օջախի չափերից՝ 1-ից մինչև 5 փաթեթիկ։ Փաթեթավորում 10 փաթեթիկ՝ յուրաքանչյուրը 0,5 գ, պոլիէթիլենային փաթեթում։ Պահպանման պայմաններ Պահել երեխաների համար անհասանելի վայրում, 25°C-ից ոչ բարձր ջերմաստիճանում։ Չօգտագործել դեղը փաթեթի վրա նշված պիտանելիության ժամկետից հետո։ Պիտանելիության ժամկետ՝ 2 տարի։ Բաց է թողնվում առանց դեղատոմսի։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև `


