ԲՈՐԱԹԹՎԻ քսուք 5% 25գ

Բորաթթվի քսուք 5% Դեղաձեւ.: Քսուք Նկարագրություն.: Սպիտակ քսուք Բաղադրություն.: 100 գ քսուքը պարունակում է՝ ակտիվ նյութ - բորաթթու 5 գ, օժանդակ նյութ - վազելին 95 գ: Դեղաբանական խումբ.: Հակասեպտիկ միջոց: Կիրառման ցուցումներ.: Հիմնականում օգտագործվում է որպես հակապեդիկուլոզային (ոջիլներ սպանող) միջոց: Բորաթթվի քսուքը կարող է նաեւ օգտագործվել մաշկային հիվանդությունների դեպքում (տարբեր տեսակի էկզեմաներ, դերմատիտներ, պիոդերմիա, քրտնոցներ): Կիրառման եղանակ եւ դեղաչափում. Արտաքին օգտագործման համար: Ախտահարված հատվածը պատվում է բարակ շերտով: Չքսել մաշկի լայնածավալծ հատվածների վրա: Խորհուրդ չի տրվում երկարատեւ օգտագործումը՝ 5-7 օրից ավելի: Պեդիկուլոզի Ոջլոտության դեպքում 5% բորաթթվային քսուքը քսում են գլխի մազածածկ մասին 10-15-25 գ (կախված վարակվածության աստիճանից եւ մազերի խտությունից), այնուհետեւ լվանում են տաք ջրով 20-30 րոպե անց եւ մանրակրկիտ սանրում սանրով: Դերմատիտների դեպքում քսուքը քսում են միայն մաշկի չվնասված հատվածներին: Փաթեթավորում.: 25 գ քսուք ալյումինե պարկուճում: Պահպանման պայմանները.: Պահել երեխաների համար անհասանելի վայրում, 25°C-ից ոչ բարձր ջերմաստիճանում։ Չօգտագործել դեղը փաթեթի վրա նշված պիտանելիության ժամկետից հետո։ Պիտանելիության ժամկետը. - 2 տարի: Բաց է թողնվում առանց բժշկի դեղատոմսի: 3

Ձեզ կարող է հետաքրքրել նաև `

ՍԻՆՏՈՄԻՑԻՆ նրբամածուկ 5% 25գ
ՍԻՆՏՈՄԻՑԻՆ նրբամածուկ 5% 25գ
ԳԼԻՑԵՐԻՆ ՄԻԿՐՈՀՈԳՆԱ 10մլ
ԳԼԻՑԵՐԻՆ ՄԻԿՐՈՀՈԳՆԱ 10մլ
ՑԻՆԿԻ քսուք 10% 25գ
ՑԻՆԿԻ քսուք 10% 25գ