ՖՈՒՐԱՑԻԼԻՆԻ քսուք 0.2% 25գ
                           
                                                                Բաղադրությունը
100 գ քսուքը պարունակում է ակտիվ նյութ` 0,2գ նիտրոֆուրալ և օժանդակ նյութ՝ 99,8 գ վազելին: 
Դեղաբանական ազդեցությունը: Հակամանրէային, հակաբորբոքային միջոց է: Ակտիվ է որոշ գրամդրական և գրամբացասական մանրէների նկատմամբ (ստաֆիլոկոկներ, ստրեպտոկոկներ, դիզենտերիայի ցուպիկ, աղիքային ցուպիկ, սալմոնելայի պարատիֆ և այլն): 
Օգտագործման ցուցումներ: Թարախային վերքեր, պառկելախոցեր, խոցեր, 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ, վերքային մակերեսի անաէրոբ վարակներ: 
Հակացուցումներ: Բարձր զգայունություն դեղի բաղադրամասերի նկատմամբ, ալերգիկ դերմատոզներ: 
Օգտագործման եղանակն ու դեղաչափը: Արտաքին: Քսուքը 2-3 օր, օրական 1-3 անգամ քսում են մաշկի ախտահարված մասերին: 
Պահպանման պայմաններ 25°С- ից ոչ բարձր ջերմաստիճանում լույսից
պաշտպանված և  երեխաների համար անհասանելի վայրում
Պիտանելիության  ժամկետը՝ 2 տարի:
                                                            
Ձեզ կարող է հետաքրքրել նաև `
 
                                
								
								
									
									 
                                
								
								
									
									 
                                
								
								
									
									 
                        
                         
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                            