ՊԵՐՀԻԴՐՈԼ 30% 30մլ
                           
                                                                Բաղադրություն: ակտիվ նյութ` ջրածնի պերօքսիդ 30.0գ (վերահաշված ակտիվ նյութի վրա), օժանդակ նյութ` մաքրված ջուր մինչև 100 մլ: 
Դեղաբանական ազդեցությունը: Հականեխիչ, հեմոստատիկ, ախտահանող և հոտազերծող միջոց է: 
Օգտագործման ցուցումները: Ջրային լուծույթը ողողումների ու լվացումների ձևով՝ լորձաթաղանթի բորբոքումների ժամանակ(ստոմատիտ, անգինա): Մաշկային հիվանդությունների ժամանակ օգտագործում են, որպես դեպիգմենտացնող միջոց:
Հակացուցումներ և կողմնակի ազդեցություններ: Ջրածնի պերօքսիդի հանդեպ գերզգայունություն: Ալերգիկ ռեակցիաներ, հնարավոր է վերքի շրջանում այրոցի զգացողություն: 
Կիրառման եղանակն ու դեղաչափը: Արտաքին՝ մաշկի ու լորձաթաղանթների վնասված հատվածները մշակում են նոսրացված լուծույթի մեջ թրջված բամբակե կամ թանզիֆե խծուծով: 
Պահպանման պայմաններ 25°С- ից ոչ բարձր ջերմաստիճանում լույսից պաշտպանված և  երեխաների համար անհասանելի վայրում
Պիտանելիության ժամկետը՝ 1 տարի:
                                                            
Ձեզ կարող է հետաքրքրել նաև `
 
                                
								
								
									
									 
                                
								
								
									
									 
                                
								
								
									
									 
                        
                         
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                            