ՊՂՊԵՂԱՅԻՆ ԱՆԱՆՈՒԽԻ ոգեթուրմ 30մլ
                           
                                                                Ակտիվ նյութ - պղպեղային անանուխի տերևներ - 5.0գ, պղպեղային անանուխի յուղ 5.0գ: Օժանդակ նյութ՝ 90% էթիլ սպիրտ մինչև 100մլ: 
Դեղաբանական ազդեցությունը: Ցուցաբերում է չափավոր սպազմոլիտիկ և հանգստացնող, լեղամուղ, հակափսխումային և տեղային գրգռիչ ազդեցություն: 
Հակացուցումներ: Բարձր զգայունություն մենթոլի յուղի հանդեպ, բրոնխիալ ասթմա և սպազմոֆիլիա, մանկական հասակ մինչև 2 տարեկան, հղիություն և կրծով կերակրման ժամանակաշրջան: Հնարավոր են ալերգիկ ռեակցիաներ: 
Կիրառման եղանակն ու դեղաչափը: Ներքին, ուտելուց 15-20 րոպե առաջ: Մեծահասակներին խորհուրդ է տրվում 10-15 կաթիլ ոգեթուրմ, նոսրացված ¼ բաժակ ջրով, օրական 3-4 անգամ: 12 տարեկանից մեծ երեխաներին՝ 6-7 կաթիլ ոգեթուրմ, լուծված ¼ բաժակ ջրով, օրական 3 անգամ: 
Դեղորայքային փոխազդեցությունը: Խորհուրդ չի տրվում անանուխի յուղ պարունակող դեղերն ընդունել սնունդ և անտացիդներ ընդունելուց հետո: 
Պահպանման պայմաններ 25°С- ից ոչ բարձր ջերմաստիճանում լույսից պաշտպանված և  երեխաների համար անհասանելի վայրում
Պիտանելիության ժամկետը: 3 տարի:
                                                            
Ձեզ կարող է հետաքրքրել նաև `
 
                                
								
								
									
									 
                                
								
								
									
									 
                                
								
								
									
									 
                        
                         
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                            