ՍՊԻՏԱԿ ԿԱՎ ԿԱՈԼԻՆ 60գ
                           
                                                                Նկարագիր. Սպիտակ կավը վարակազերծ միջոց է: Մաքրում է մաշկը և մազերը` կլանելով մաշկաճարպի և քրտնագեղձերի արտազատումների հավելումները, թեթևակի չորացնում է մաշկը, կանխում է կնճիռների առաջացումը: 
Պատրաստման եղանակը. Կավի անհրաժեշտ քանակությունը լուծել ջրում 1:1 հարաբերությամբ: Խառնել` մինչև ստացվի համասեռ զանգված: Մազերի համար կավի խյուսին ավելացնել կիտրոնի հյութ և ձվի դեղնուց: 
Օգտագործման եղանակը. Կավի խյուսը քսել դեմքի և մարմնի մաշկին: 15-20 րոպե հետո լվանալ գոլ ջրով: Անհրաժեշտության դեպքում մաշկին քսել սնուցող քսուք: Մազերի համար պատրաստված խառնուրդը քսել լվացած խոնավ մազերին, հագնել պոլիէթիլենային գլխարկ: 20-30 րոպեից մազերը լավ լվանալ ջրով: 
Արդյունքը. Մաշկը մաքրում է եղջերացած բջիջներից, խթանում է բջիջների վերականգնմանը, հեռացնում է գրգրռվածությունը և բորբոքումը, լավացնում է արյան շրջանառությունը, օժտված է սպիտակեցնող հատկությամբ: Սնուցում և ամրացնում է մազերի արմատները, վերացնում է թեփը, կանխում դրա առաջացումը: Վերականգնում է վնասված մազերի կառուցվածքը և կանխում մազաթափությունը: 
Պահպանման պայմաններ 25°С- ից ոչ բարձր ջերմաստիճանում լույսից
պաշտպանված և  երեխաների համար անհասանելի վայրում
Պիտանելիության ժամկետը. 2 տարի: 
                                                            
Ձեզ կարող է հետաքրքրել նաև `
 
                                
								
								
									
									 
                                
								
								
									
									 
                                
								
								
									
									 
                        
                         
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                            